Երուսաղեմի մանկապարտեզում ողբերգություն է տեղի ունեցել. երկու երեխա մահացել է, իսկ ավելի քան 50-ը՝ տուժել։ Երեխաներից 25-ը տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Նախնական տեղեկությունների համաձայն, պատճառը կարող է լինել ջեռուցման սարքից գազի արտահոսքը, հաղորդում է The Times of Israel-ը։
Շաարե Զեդեկ և Հադասա հիվանդանոցներում մահացել է երկու չորս ամսական նորածին։
Մանկապարտեզի երեք աշխատակից ձերբակալվել է հարցաքննության համար, հաղորդում է i24News-ը։
Միջադեպի պահին շենքում տասնյակ նորածիններ են եղել։
Մանկապարտեզը, որտեղ ընդունվում էին չորս ամսականից մինչև երեք տարեկան երեխաներ, գտնվում էր Ռոմեմա թաղամասի հինգ սենյականոց բնակարանում: Իսրայելի կրթության նախարարության տվյալներով՝ հաստատությունը լիցենզիա չուներ: