Ռուբիոն բարձր է գնահատել Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստան վառելիքի մատակարարումները

Քաղաքականություն

19.01.2026 | 23:38

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր  հեռախոսազրույց է ունեցել  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Թոմի Պիգոթի հաղորդմամբ՝ պետքարտուղար Ռուբիոն գովաբանել է Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստան վառելիքի մատակարարումները, ինչը կարևոր ժեստ է, որը ցույց է տալիս Ադրբեջանի շարունակական հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տան գագաթնաժողովում նախագահ Թրամփի կողմից առաջ քաշված պատմական խաղաղության համաձայնագրին։

Նշվում է, որ պետքարտուղարը  և արտաքին գործերի նախարարը անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հետագա առաջխաղացմանն ուղղված վստահության ամրապնդման այլ միջոցառումներին և գովաբանել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում դրական զարգացումները։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a Comment