Aurora News | Նիգերիայում անհայտ անձինք պատարագի ժամանակ առևանգել են ավելի քան 160 քրիստոնյայի

Հունվարի 18-ին զինված հարձակվողները Նիգերիայի հյուսիսում առևանգել են ավելի քան 160 քրիստոնյայի, երբ նրանք կիրակնօրյա պատարագի էին մասնակցում երկու եկեղեցիներում: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Հյուսիսային Նիգերիայի Քրիստոնեական ասոցիացիայի նախագահ Ջոզեֆ Հայաբային։

«Հարձակվողները մեծ թվով ժամանել են, փակել եկեղեցիների մուտքերը և ստիպել են հավատացյալներին հետևել իրենց», – գործակալությունը մեջբերել է նրա խոսքերը։

Իշխանությունները տեղեկացվել են միջադեպի մասին և միջոցներ են ձեռնարկում առևանգվածներին գտնելու համար։

Վերջին երկու տարիների ընթացքում Նիգերիայում հաճախակի են դարձել եկեղեցիների վրա հարձակումները, որոնք ուղղված են հավատացյալներին առևանգելուն: 

Leave a Comment