Ֆրանսիան պատրաստվում է մերժել Գազայի հարցով Խաղաղության խորհրդին միանալու հրավերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մոտ գտնվող աղբյուրին։
«Այս փուլում Ֆրանսիան մտադիր է մերժել Թրամփի Խաղաղության խորհրդին միանալու հրավերը»,- հայտնում է լրատվամիջոցը։
Գործակալությունը վկայակոչելով աղբյուրին՝ նշում է, որ այս նախաձեռնությունը լուրջ հարցեր է առաջացնում ՄԱԿ-ի դերի վերաբերյալ, որը «չի կարող կասկածի տակ դրվել»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հարցով Խաղաղության խորհուրդ ձևավորելու մասին՝ մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարներին հրավիրելով միանալ դրան։