Գրենլանդիայի նկատմամբ ուժային սցենար դիտարկվո՞ւմ է. Թրամփի պատասխանը

Բաժանորդագրվել

Թրամփը Գրենլանդիայի թեման կրկին կապել է ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերությունների հետ:

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել այն հարցը, թե պատրաստ է արդյոք դիտարկել Գրենլանդիայի նկատմամբ ուժային սցենար։

«NBC News»-ին տված հարցազրույցում համապատասխան հարցին նա կարճ պատասխանել է. «Առանց մեկնաբանության»:

Միևնույն ժամանակ Թրամփը Գրենլանդիայի թեման կրկին կապել է ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերությունների հետ՝ ընդգծելով, որ եվրոպական երկրները պետք է կենտրոնանան ուկրաինական հակամարտության, ոչ թե դանիական ինքնավար տարածքի կարգավիճակի քննարկման վրա։

ԱՄՆ առաջնորդը նաև հաստատել է եվրոպական պետությունների նկատմամբ առևտրային մաքսատուրքեր սահմանելու մտադրությունը, եթե Գրենլանդիան Միացյալ Նահանգներին փոխանցելու շուրջ համաձայնություն ձեռք չբերվի։

«Ես կանեմ դա։ Հարյուր տոկոսով»,- հայտարարել է նա։

Նախկինում Թրամփը բազմիցս ընդգծել է, որ Գրենլանդիան ԱՄՆ–ին անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, և հնարավոր է համարել առևտրային սահմանափակումների կիրառումը մի շարք եվրոպական պետությունների նկատմամբ, եթե դանիական ինքնավար տարածքի կարգավիճակի վերաբերյալ պայմանավորվածության չհասնեն։

Գրենլանդիայի ամբողջ պաշտպանությունը բաղկացած է 2 շնասահնակից. Թրամփ

Leave a Comment