Aurora News | Եվրոպական երկրները պետք է կենտրոնանան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վրա, այլ ոչ թե՝ Գրենլանդիայի․ Թրամփ

Եվրոպական երկրները պետք է կենտրոնանան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վրա, այլ ոչ թե Գրենլանդիայի հետ կապված հարցերի վրա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է NBC News-ին տված մեկնաբանության մեջ։

«Եվրոպան պետք է կենտրոնանա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վրա, քանի որ, անկեղծ ասած, տեսնում եք, թե դա ինչի է հանգեցրել», – ասել է նա։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ այս հարցը պետք է լինի եվրոպական պետությունների համար հիմնական առաջնահերթություն։

Leave a Comment