Հայտնաբերել են ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին

Հայտնաբերել են ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին

Հետախուզվողի վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն իրացրին Վայքի գործընկերների հետ։
Հունվարի 15-ի առավոտյան Զառիթափ գյուղում ձերբակալվեց Գետափ գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդը։ Անցած տարվա սեպտեմբերից նա հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Leave a Comment