Երևանում ոչ սթափ վարորդը պարեկներին առաջարկել է 150 հազ․ դրամ․ նրան ձերբակալել են (ՎԻԴԵՈ)

KIA–ի վարորդը ոչ սթափ վիճակում պարեկներին առաջարկել է 150 հազ․ դրամ կաշառք․ ՎԻԴԵՈ

Երևանում ոչ սթափ վարորդը պարեկներին առաջարկել է 150 հազ․ դրամ․ նրան ձերբակալել են (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները հունվարի 14-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ 56-ամյա վարորդը սթափ չէ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Պարեկները հայտնել են, որ իրավախախտման համար նրա նկատմամբ կազմվելու է մեկ տարի ժամկետով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ արձանագրություն, իսկ մեքենան տեղափոխվելու է տուգանային հրապարակ։


Ի պատասխան Եղվարդ քաղաքի բնակիչ վարորդը, իրավախախտումը չարձանագրելու համար, պարեկներին առաջարկել է նախ 40, այնուհետև 150 հազար դրամ կաշառք։


Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։





Leave a Comment