Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու կինը՝ Լուսինե Թադևոսյանը, այսօր՝ 2026թ․ հունվարի 19-ին, հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրության։ Դատախազություն են հրավիրվում գործի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում ներկայացնելու համար։ Հայտնում է Hetq.am-ը։
Նշենք, որ այս փուլում Գլխավոր դատախազությունը չի հանրայնացնում, թե ինչ գույքերի առնչությամբ է իրականացրել ուսումնասիրություն։ Պատճառն այն է, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո շահագրգիռ անձինք կարող են ներկայացնել ապացույցներ, միջնորդություններ և ենթադրաբար բռնագանձման ենթակա գույքի ցանկում կարող է կատարվել փոփոխություն։