Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16–19–ը. Մայր Աթոռ

Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16–19–ը. այս մասին հայտնել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։

 

«Հայ Առաքելական Եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ Ազգային-Եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ 

 Նման նախադեպեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես և Գերագույն հոգևոր խորհրդի գումարման պարագային»,-նշել է նա։

Leave a Comment