Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել տնային կալանքից հիմնարկ ընդունված կալանավորված անձին:
«Արդյունքում՝ նրա անձնական իրերի մեջ առկա սպորտային կոշիկների ներբանների միջից հայտնաբերել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ, մասնավորապես՝ 14,52 գրամ դեղնականաչավուն, բուսական զանգված և 7,39 գրամ սպիտակ, բյուրեղանման զանգված։
Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter