ՀՀ տնտեսվարողների էլեկտրոնային հարթակներով այլ երկրներից վաճառքների գործընթացը կպարզեցվի

ՀՀ տնտեսվարողների էլեկտրոնային հարթակներով այլ երկրներից վաճառքների գործընթացը կպարզեցվի

19 հունվարի 2026 – 17:55 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է պարզեցնել և հստակեցնել էլեկտրոնային առևտրի ոլորտում ՀՀ տնտեսվարողների գործունեության հարկային կարգավորումները։

Ինչպես հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը, նախագիծը նախատեսում է կարգավորումներ, որոնք վերաբերելու են ԵԱՏՄ անդամ պետություններում գործող էլեկտրոնային առևտրի հարթակների միջոցով ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարմանը, ինչպես նաև այդ գործարքների ԱԱՀ հաշվարկմանն ու վճարմանը, հայտնում է 1lurer.am-ը:

ՀՀ տնտեսվարող սուբյեկտների կողմից ԵԱՏՄ առևտրի էլեկտրոնային հարթակներով ԵԱՏՄ անդամ այլ պետությունում գտնվող ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքները համարվելու են ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքներ:

Ընդ որում, ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի կիրառությունը հիմնավորվելու է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացված տեղեկատվությամբ:

Նախատեսվում է նաև պարզեցնել ՀՀ տնտեսվարողների էլեկտրոնային հարթակներով այլ երկրներից ՀՀ վաճառքների գործընթացը: Նախագծով նաև սահմանվում է, որ առևտրի էլեկտրոնային հարթակները շահագործողները չեն կարող գործել հարկման հատուկ համակարգերում:

Leave a Comment