Ուժգին պայթյուն Քաբուլում. կան զոհեր և վիրավորներ – 5tv

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով մի քանի մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը։

Տեղեկությունը հաստատել են «Թալիբանի» կառավարության ներքին գործերի նախարարությունում։ Պայթյունը տեղի է ունեցել Շահր-է-Նաու թաղամասում։

«Նախնական տվյալներով՝ կան մի քանի զոհեր և վիրավորներ», — հայտարարել է ՆԳՆ մամուլի քարտուղար Աբդուլ Մատին Քանին՝ հավելելով, որ մանրամասները 

կներկայացվեն ավելի ուշ:

Շահր-է-Նաու թաղամասում բնակվում են մեծ թվով օտարերկրյա քաղաքացիներ, և այն համարվում էր Քաբուլի ամենաանվտանգ շրջաններից մեկը։

Leave a Comment