Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիեւը կպարգևատրվեն



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արաբական Միացյալ Էմիրությունների «Շեյխ Զայեդ» հիմնադրամը հայտարարել է «Մարդկային եղբայրության համար Զայեդ» մրցանակի 2026 դափնեկիրների անունները։


Այս մրցանակի դափնեկիրների թվում են նաև Նիկոլ Փաշինյանն ու նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւը։


Մրցանակը վարչապետ կհանձնվի փետրվարին, Աբու-Դաբիում։


Այս մասին տեղեկություն է հրապարակվել հիմնադրամի պաշտոնական կայքում։

Մրցանակը շնորհվել է «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրման համար, որը «վերջ է դրել Կովկասում երկարատև հակամարտությանն ու հումանիտար աղետին»։

«Այս տարի Զայեդի մարդկային եղբայրության մրցանակի կոմիտեն ընտրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության պայմանագիրը: Այս պայմանագիրը մարմնավորում է մրցանակի առաքելությունն ու նպատակները՝ խթանել և զարգացնել երկխոսության և համակեցության մշակույթը: Այն համարվում է համաշխարհային խաղաղության առաջխաղացման կարևորագույն հանգրվան և դիվանագիտական ​​խոշոր նվաճում»,- ասել է «Մարդկային եղբայրության համար Զայեդ» մրցանակի ժյուրիի անդամ և գլխավոր քարտուղար Մոհամեդ Աբդուսալամը։




Հետևեք մեզ՝ այստեղ






Leave a Comment