2026 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 4,9%-ով, իսկ 2027 թվականին՝ 4,7%-ով։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի կանխատեսման մեջ։
Վրաստանում աճը 2026 թվականին կկազմի 5,5%, իսկ 2027 թվականին՝ 5%: Ադրբեջանում այն կկազմի 1,8% (2026 թ.) և 1,7% (2027 թ.):
Նշվում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում հնարավոր անհաջողությունները մեծացնում են տարածաշրջանի երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազման ռիսկերը։
Միևնույն ժամանակ, խաղաղության գործընթացում առաջընթացը կարող է ամրապնդել Հարավային Կովկասի երկրների ինտեգրումը։
Աղբյուրը՝ news.am

