Ազատի կացարանի գործով փետրվարից կհարցաքննվեն մեղադրյալները․ փաստաբան – CIVILNET

Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատավարությունն անցնում է առանցքային փուլ. փետրվարի 6-ից դատարանը կսկսի հինգ մեղադրյալների հարցաքննությունը: Այս մասին հունվարի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տուժողների շահերի պաշտպան, փաստաբան Նորիկ Նորիկյանը՝ ամփոփելով վարույթի ընթացքը։ Փաստաբանը տեղեկացրեց, որ 2025-ի ընթացքում ավարտվել է 19 տուժողների և բոլոր վկաների, ինչպես նաև փորձագիտական խմբի ղեկավարի հարցաքննությունը։ «Այս քրեական վարույթով ներգրավված են թվով հինգ մեղադրյալներ, զորամասի հրամանատարի տեղակալը թիկունքի գծով, զորամասի մասի կոմունալ շահագործման ծառայության պետը, զորամասի ինժեներական ծառայության պետը, նշված ինժեներ-սակրավորային վաշտի հրամանատարը և կապիտան Եղիշե Հակոբյանը»,- ասաց Նորիկյանը։ Մինչ մեղադրյալների հարցաքննությանն անցնելը, հունվարի 23-ին կայանալիք […]

Leave a Comment