Գործընկերային բովանդակություն «Դասավանդիր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը 2025-ի մարտից սկսել է «Հոգեկան առողջություն ու հոգեսոցիալական աջակցություն Հայաստանի դպրոցներում» ծրագիրը։ Նպատակն է՝ բարելավել աշակերտների հոգեկան առողջությունն ու հոգեսոցիալական բարօրությունը։ Երևանի թիվ 153 հիմնական դպրոցում ներկայացնում են, թե ինչու է կարևոր ծրագիրը և ինչ դրական ազդեցություն է այն թողել դպրոցական առօրյայի ու նաև հենց մասնակիցների վրա։