ՀՀ բանակում ծառայում են մեր երկրի ամենապայծառ երիտասարդները. «երկու զինվորի հպարտ մայր» Անահիտ Ավանեսյան

Հայաստանի Հանրապետության բանակում ծառայում են մեր երկրի ամենապայծառ երիտասարդները, ովքեր անցնելով զինվորական, ֆիզիկական կրթություն, ինչպես նաև անհատական աճի և ինքնուրույնության կարևոր ճանապարհ` վստահաբար լավագույնս իրենց դրսևորում և դրսևորելու են մասնագիտական կրթություն ստանալիս, այդ թվում` աշխարհի լավագույն ԲՈւՀ-երում, այս մասին գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նրա՝ դրան մեծապես նպաստելու է բանակի վերափոխման գործընթացը և ծառայության ժամկետի կես տարով կրճատումը:

«Մենք պետք է սովորենք հավասար արժևորել մեր երիտասարդների ընտրությունը՝ գնալ ծառայելու, հետո ուսում առնել, թե´ ուսումնառությունը ստանալուց հետո ծառայել կամ աշխատել պետության համար:

Ամենակարևորը, այսօր պետությունը ընտրության հնարավորությունը տալիս է, որովհետև բոլորն էլ մեր երկրի զարգացման գրավականն են` ամեն մեկն իր տեղում և դերով»,- նշել է նա՝ օգտագործելով #ԵրկուԶինվորիՀպարտՄայր հեշթեգը։

 

Leave a Comment