Դավթաշենի կամրջի վրա բախվել են «Ford»-ն ու շտապօգնության դիատարը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:20-ի սահմաններում Դավթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են շտապօգնության և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։Վթարի հետևանքով շտապօգնությունը մասամբ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, ինչի պատճառով էլ արհեստական խցանում է առաջացել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և շահագործվում է որպես դիատար։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment