«Երեխաները շատ կուրախանան, երբ տեսնեն հայրիկին»․ Քրիստինե Հակոբյան

«Երեխաները շատ կուրախանան, երբ տեսնեն հայրիկին»․ Քրիստինե Հակոբյան

«Շատ դժվար էր երեխաների համար, քանի որ նրանք անչափահաս են, հատկապես փոքրի համար։ Նա շատ է կարոտում հայրիկին, անընդհատ հարցնում է՝ ե՞րբ է գալու, իհարկե, չենք կարող փոքրիկին բացատրել՝ ինչ է կատարվում։ Հիմա շատ կուրախանա, երբ տեսնի հայրիկին, մեծերը ներկա էին, ամեն ինչ հասկանում են, շատ ուրախ են»,- այսօր դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կինը՝ Քրիստինե Հակոբյանը։ «Ուրախ ենք, որ վերջնականորեն չի վախճանվել դատական համակարգը»,- հավելեց նա։

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխեց՝ կիրառելով տնային կալանք և գրավ:

Դավիթ Համբարձումյանի կնոջ ճեպազրույցը

Leave a Comment