Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիվանագիտական ուղիներով ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի խաղաղության խորհրդին։ Մոսկվան ուսումնասիրում է այն և հույս ունի կապ հաստատել ամերիկացիների հետ՝ մանրամասները պարզաբանելու համար։
Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրոք, նախագահ Պուտինը նույնպես դիվանագիտական ուղիներով հրավեր է ստացել միանալու այս Խաղաղության խորհրդին։ Մենք ներկայումս ուսումնասիրում ենք այս առաջարկի բոլոր մանրամասները», – ասել է Պեսկովը։
«Մենք հույս ունենք կապ հաստատել ամերիկյան կողմի հետ՝ բոլոր նրբությունները պարզաբանելու համար», – հավելել է նա։