ՀՀ վարչապետի որոշումներով Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ:
Կամո Ցուցուլյանն ազատվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ:
Հիշեցնենք՝ «Հայկական ժամանակ»-ն այս մասին տեղեկացրել էր հունվարի 18-ին:
Արամ Ղազարյանը ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել էր 2025 թվականի հունիսի 3-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Լոռու մարզպետի պաշտոնը:
Կամո Ցուցուլյանը փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել 2023 թվականի հունվարի 9-ին, 2024-ին՝ վարչապետի որոշմամբ նույն պաշտոնում վերանշանակվել է: Մինչ այդ նա ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնակատարն էր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
233 դիտում