ՆԳՆ ոստիկանության պետ Արմեն Ղազարյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, իսկ ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ։ Որոշումները ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 19-ին։
Հունվարի 17-ին մամուլը գրել էր սպասվող փոփոխության մասին։ Armlur.am-ի տեղեկություններով՝ Ղազարյանն այդ տեղափոխությունների հանգամանքը խիստ բացասական էր ընդունել, ու անգամ ՔՊ անդամները կասկածներ ունեին, որ չի բացառվում՝ չընդունի առաջարկը։
Ղազարյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-Ներքին գործերի նախարարի տեղակալ էր նշանակվել 2025 թվականի հունիսի 3-ին ՝ ազատվելով Լոռու մարզպետի պաշտոնից։ Ցուցուլյանը Փրկարար ծառայության տնօրեն-Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնն զբաղեցնում է 2023 թվականի հունվարից։
