Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանապետի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Կամո Ցուցուլյանը

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշումների համաձայն, Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, Կամո Ցուցուլյանն ազատվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ: