«Մեր ձևով»-ը մեկնաբանել է «Ուժեղ Հայաստան» անվանմամբ կուսակցություն ստեղծելու մասին տեղեկությունը

«Մեր ձևով»-ը մեկնաբանել է «Ուժեղ Հայաստան» անվանմամբ կուսակցություն ստեղծելու մասին տեղեկությունը։ Շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն Armenia Today-ին մեկնաբանել է, որ Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ իրականացնելու օրակարգ ունի։

«Այդ փոփոխություններին հնարավոր է հասնել քաղաքական հայտի և քաղաքական ակտիվ գործընթացներում ներգրավվելու միջոցով»,- ասել է նա։

Ըստ նրա՝ Կարապետյանի գլխավորած ուժի կազմակերպական աշխատանքներն ավարտական փուլում են և առաջիկայում քաղաքական ուժը հանդես կգա հստակ օրակարգով և կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը։

Leave a Comment