Պուտինն ԱՄՆ-ից առաջարկ է ստացել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել միանալու Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին», հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, իսկապես, նախագահ Պուտինը նույնպես հրավեր է ստացել դիվանագիտական ​​​​ուղիներով միանալու այս «Խաղաղության խորհրդին», – լրագրողներին ասել է Պեսկովը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր Գազայի հարցով «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին և խոստացել էր շուտով հրապարակել դրա անդամներին։

Leave a Comment