https://arm.sputniknews.ru/20260119/hh-nakhkin-vostikanapes-valeri-osipjann-u-nra-kiny-datakhazutjun-en-hravirvel-97889877.html
ՀՀ նախկին ոստիկանապես Վալերի Օսիպյանն ու նրա կինը դատախազություն են հրավիրվել
ՀՀ նախկին ոստիկանապես Վալերի Օսիպյանն ու նրա կինը դատախազություն են հրավիրվել
Sputnik Արմենիա
Նրանց պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է կատարվել Ապօրինի գույքի բռնագանձման վարչությունում։ 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T15:03+0400
2026-01-19T15:03+0400
2026-01-19T15:06+0400
վալերի օսիպյան
կին
ապօրինի
գույք
հհ դատախազություն
ոստիկանապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/1809/76/18097692_0:0:1600:901_1920x0_80_0_0_ab0c893fc8fb5347fd4c7fda8eeec573.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և կնոջը՝ Լուսինե Թադևոսյանին, հրավիրել են ՀՀ դատախազություն։ Համապատասխան ծանուցագրերը հրապարակված են azdarar.am-ում։Նրանք ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն պետք է ներկայանան այսօր՝ հունվարի 19-ին` 17։00-ից հետո։Վարչությունում նրանց կներկայացվեն իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքները։Ըստ ծանուցագրերի՝ նրանք տեղում կարող են ծանոթանալ գործի նյութերին, ներկայացնել դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը ՀՀ ոստիկանապետ նշանակվեց 2018թ․ հեղափոխությունից հետո և պաշտոնավարեց մինչև 2019թ․ սեպտեմբերի 18-ը։ Ազատվելով պաշտոնից՝ նան նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, սակայն 1 ամսից էլ քիչ մնաց այս պաշտոնում։ 2020թ․-ից Օսիպյանին տեսախցիկները պարբերաբար ֆիքսել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության կազմակերպած տարբեր հանրահավաքների ժամանակ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1809/76/18097692_76:0:1496:1065_1920x0_80_0_0_de9fda37131fe71404c1e9a00edefa0b.jpg.webp
վալերի օսիպյան, կին, ապօրինի, գույք, հհ դատախազություն, ոստիկանապետ
վալերի օսիպյան, կին, ապօրինի, գույք, հհ դատախազություն, ոստիկանապետ
Նրանց պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է կատարվել Ապօրինի գույքի բռնագանձման վարչությունում։
Նրանք ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն պետք է ներկայանան այսօր՝ հունվարի 19-ին` 17։00-ից հետո։
Վարչությունում նրանց կներկայացվեն իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքները։
Ըստ ծանուցագրերի՝ նրանք տեղում կարող են ծանոթանալ գործի նյութերին, ներկայացնել դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը ՀՀ ոստիկանապետ նշանակվեց 2018թ․ հեղափոխությունից հետո և պաշտոնավարեց մինչև 2019թ․ սեպտեմբերի 18-ը։ Ազատվելով պաշտոնից՝ նան նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, սակայն 1 ամսից էլ քիչ մնաց այս պաշտոնում։ 2020թ․-ից Օսիպյանին տեսախցիկները պարբերաբար ֆիքսել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության կազմակերպած տարբեր հանրահավաքների ժամանակ։