Ինքնակամ շինությունների հաշվառման կարգավորման գործող ժամկետը երկարացվել է ևս մեկ տարով. այս մասին ասել է Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը հունվարի 19-ին ասուլիսում։ Նրա խոսքով՝ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից և կգործի մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը։ Թովմասյանի խոսքով՝ մարդիկ հաճախ հայտնել են, որ «ժամանակ են բաց թողել», «տեղեկացված չեն եղել» կամ «հանրապետությունում չեն եղել» և նախորդ կարգավորումների ընթացքում չեն հասցրել հաշվառել 2021-ից առաջ կառուցված ինքնակամ շինությունները։ Նոր փոփոխությամբ հնարավորություն է տրվում հաշվառել այն ինքնակամ կառույցները, որոնք «արտացոլված են 2021-ին Հայաստանի Հանրապետության օդային լուսանկարում»։ Ինչ է փոխվում և ում է վերաբերում Կադաստրի ղեկավարի ներկայացմամբ՝ խոսքը վերաբերում է մինչև 2021-ի […]