ԵՄ առաջնորդները Թրամփի գործողությունները քննարկում են խմբային չաթում

Եվրոպացի առաջնորդները խմբային չաթում են հաղորդագրություններ փոխանակում՝ քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը, հաղորդել է Politico-ն։

Հոդվածի հեղինակների խոսքով՝ չաթին մասնակցում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

Հրապարակման համաձայն՝ ԵՄ առաջնորդները սովորություն են ձեռք բերել հաղորդագրություններ փոխանակել, «երբ Թրամփը անում է ինչ-որ անընդունելի և պոտենցիալ վտանգավոր բան»։

Աղբյուրները Politico-ին հայտնել են, որ եվրոպացի քաղաքական գործիչների խումբը անվանվել է «Վաշինգտոնյան խումբ»։

Leave a Comment