Դիլիջանի ոլորանում Man Van-ը ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է


Հունվարի 19-ին՝ ժամը 07։10-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 2-րդ ոլորանում ձյուն մաքրող ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան: Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից: 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ ճանապարհը սպասարկող ընկերության Man Van մակնիշի ավտոմեքենան ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է. տուժածներ չկան:


Փրկարարները 2 վերամբարձ կռունկի և 1 տրակտորի օգնությամբ ուղղել են Man Van մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված:

Դիտումների քանակ5

Leave a Comment