Նարեկ Սամսոնյանի պայքարը յուրաքանչյուրիս համար է. Ռուսլան Բաղդասարյան


Քաղաքականություն


Ռուսլան Բաղդասարյանը գրում է.

«Նարեկ Սամսոնյանը ծայրահեղ քայլ է արել՝ սկսելով հացադուլ: Այսօր արդեն 11 օր է:


Ես կոչ չեմ անի ընկերոջս դադարեցնել այն, որովհետև իր այդ անձնազոհությամբ նա փորձում է բոլորիս ցույց տալ, որ յուրաքանչյուր մարդու կյանքն աներկբա կարևոր է, բայց ոչ այնքան, որքան անհրաժեշտությունը ունենալ Հայաստան, որտեղ արդարադատությունը ընտրովի չի լինի:

Նրա պայքարը համակարգի դեմ է, որի կամայականություններից ապահովագրված չենք ոչ մեկս:


Նրա պայքարը յուրաքանչյուրիս համար է, որպեսզի հաջորդիվ որևէ քաղաքացի չընկնի անարդարադատության այս ճիրանները քաղաքական նպատակներից ելնելով:


Ես կոչ չեմ անի դադարեցնել հացադուլը, որովհետև հարգում և աջակցում եմ Նարեկի ցանկացած որոշում՝ գիտակցելով այդ որոշման ամբողջ խորությունը և նպատակը:


Ես կասեմ շնորհակալություն Նարեկին ու կմաղթեմ ուժ և տոկունություն :

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։


Leave a Comment