Ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով այս պահին առցանց ծառայության հարթակները ժամանակավորապես անհասանելի են. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով այս պահին առցանց ծառայության հարթակները ժամանակավորապես անհասանելի են: Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով այս պահին առցանց Ծառայության հարթակները ժամանակավորապես անհասանելի են։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը կապ ապահովող մատակարարի մասնագետները ողջ ռեսուրսով աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ։

Շնորհակալ ենք ըմբռնման համար»:

Leave a Comment