Aurora News | Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

Մեկնելու եմ Ռուսաստան պաշտոնական այցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Օրերը ճշտված չեն, բայց հրավեր ունեմ տիկին Մատվիենկոյի կողմից փոխադարձ այցի»,– ասել է նա։

Նա հավելել է, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույց է ունեցել օրեր առաջ՝ իր ծննդյան օրը և այցի հետ կապված մանրամասներ են քննարկել։

Leave a Comment