11 օրվա սնունդ՝ ՄԻՊ գրասենյակի մոտ․ Նարեկ Սամսոնյանի աջակիցներն ակցիա են անում

Ակցիայի մասնակիցները բողոքում են, որ ՄԻՊ գրասենյակից 11 օրվա ընթացքում որևէ մեկը չի այցելել «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին:

Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը հացադուլի 10-րդ օրը կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց, ապա կրկին վերադարձրել ՔԿՀ։ Վիրահատական միջամտության անհրաժեշտություն կա:

«Մեր բողոքի ձայն ենք ցանկանում բարձրացնել այս կառույցի լռության դեմ։ ՀՀ ՄԻՊ գրասենյակը, որը կոչված է պաշտպանել քաղաքացու իրավունքները, որևէ կերպ չի արձագանքում Նարեկ Սամսոնյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Այս օրերին որևէ մեկը չի այցելել հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին»,-ասել է Antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։

Leave a Comment