Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով ՌԴ է մեկնելու

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստան է մեկնելու պաշտոնական այցով։ Այս մասին ԱԺ խոսնակն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

 

«Օրերը ճշտված չեն, բայց հրավեր ունեմ տիկին Մատվիենկոյի կողմից փոխադարձ այցի»,- ասաց Սիմոնյանը։

 

Նա հավելեց, որ  ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույց է ունեցել օրեր առաջ՝ իր ծննդյան օրը և այցի հետ կապված մանրամասներ են քննարկել։

 

 

Leave a Comment