Հայաստանում սպասվում է -25

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հայաստանում սպասվում է -25


ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։


Այսպես, հունվարի 19-20-ին շրջանների մեծ մասում,  22-ի ուշ երեկոյան,  23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի  21-22-ին, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին` հարավարևմտյան 2-5մ/վ։


Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը  կբարձրանա ևս  2-3 աստիճանով,  հունվարի 20-22-ին գիշերային ժամերին  աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։


Մայրաքաղաք Երևանում հունվարի  19-20-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը Երևանում սպասվում է -1․․․-3, իսկ հաջորդ չորս օրերին այն կտատանվի +1․․․-4 աստիճանի սահմանում։ Հունվարի 22-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -11․․․-13։


Ամենացուրտը կլինի հինգշաբթի գիշերը Շիրակի մարզում, այնտեղ ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով մինչև -25 աստիճանի։ Արագածոտնի լեռներում կլինի մինչև -23 աստիճան, Կոտայքի լեռներում՝ մինչև -22, Վայոց Ձորի լեռներում և Գեղարքունիքի մարզում՝ մինչև -18, իսկ Սյունիքի լեռներում և Լոռու մարզում՝ մինչև -17 աստիճան։


 


Leave a Comment