Հնդկաստանը Հայաստան է մատակարարել Pinaka կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը․ HBL

Քաղաքականություն

19.01.2026 | 11:23

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը կիրակի Նագպուրում գտնվող «Solar Defence and Aerospace Limited» (SDAL) գործարանից տվել է Pinaka-ի կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի Հայաստան արտահանման մեկնարկը, գրում է The Hindu Business Line-ը։

Նշվում է, որ Հայաստանը նախկինում համաձայնագիր էր ստորագրել չորս Pinaka մարտկոցների մատակարարման համար, որը ներառում էր բազմափողանի համակարգերի և այլ պաշտպանական սարքավորումների համար կառավարվող հրթիռների արտահանումը։

Հրթիռային կայանքների մատակարարումը սկսվել է 2023 թվականի հուլիսին և ավարտվել 2024-ի նոյեմբերին։ Աղբյուրները հայտնել են, որ SDAL-ը կառավարվող հրթիռները Հայաստան կմատակարարի, երբ դրանք պատրաստ լինեն։ Մատակարարման արարողությանը մասնակցել են Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը և SDAL-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հաղորդվում է, որ Սինգհը Նագպուրում բացել է նաև Solar Defence and Aerospace Limited (SDAL) ընկերության միջին տրամաչափի զինամթերքի արտադրության ժամանակակից գործարանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment