Aurora News | Մեջը քյար չկա, եթե հրապարակային չէ. պիտի գաք՝ գործ անեք․ Կոնջորյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասել է, որ ընդդիմությունը չի օգտվում նվազագույն հնարավորություններից և իրավունքներից, և որ իշխող խմբակցությունը մերժում է ընդդիմության առաջարկները՝ ԱԺ նիստերին հարցեր քննարկելու:

Ընդդիմության քննադատություններին արձագանքել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Տպավորություն է ինձ մոտ, որ ընդդիմության մոտ անձի երկատում կա, ընդդիմություն՝ հրապարակային դաշտում, ընդդիմություն՝ ոչ հրապարակային դաշտում:

ԱԺ խորհրդի նիստերը հրապարակային չեն, դրա համար էլ չեք գալիս այդ նիստերին: Այ երբ մի օր ուղիղ եթերով այդ նիստերը հրապարակվեն, կգաք նիստերին, ելույթներ կունենաք, հարցադրումներ կանեք:

Մեջը քյար չկա, եթե հրապարակային չէ. պիտի գաք՝ գործ անեք, մեջը քյար չկա: Դուք պետք է գաք, մի երկու հերթապահ բան ասեք, հետո գնաք տուն և արդարացնեք ձեր գործունեությունը որպես ընդդիմություն, իսկ կարևոր, ոչ հրապարակային դաշտում պիտի գաք աշխատեք՝ առանց տեսախցիկների, չեք անում»,- ասել է Կոնջորյանը:

Leave a Comment