Zham.am | «Մենք կանք»…





Երեկ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ մի մշակութային միջոցառում, որը ՀՀ ներկայիս իշխանավորները շատ կցանկանային, որ կա՛մ ընդհանրապես չլիներ, կամ էլ՝ սուսուփուս անցներ: Ինչո՞ւ: Շատ պարզ է. համերգը, միջոցառումը այն մասին էր, որ Արցախը կա, որ արցախցիները կան, և որ ամենից կարևորն է. հիշում են: 
Գիտեք, անգամ համալիր տանող աստիճանները, կարծում ենք, միտումնավոր, չէին մաքրվել ձյուն ու սառույցից: Բայց, ամեն դեպքում: 

Արցախի մշակույթի նախարարությունը ֆեյսբուքյան էջում նշում է.  
«2026 թվականի հունվարի 18-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Արցախի մշակույթին նվիրված լայնածավալ «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառումը, որը մեկ հարկի տակ համախմբեց Արցախի գրեթե բոլոր մշակութային կոլեկտիվներին, ինչպես նաև հայաստանյան և արցախյան ճանաչված մենակատարներին։

Օրվա ընթացքում համալիրի տարածքում գործեց ցուցահանդես, տեղի ունեցավ ցուցադրությունների ներկայացում և տաղավարների ներկայացուցիչների անմիջական շփում այցելուների հետ, իսկ երեկոյան կայացավ մեծ համերգ՝ բարձր մակարդակի կատարումներով և բացառիկ մասնակցությամբ։

Միջոցառումը կյանքի կոչվեց Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ և ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ՝ դառնալով կարևոր հարթակ Արցախի մշակութային ժառանգության ներկայացման, համախմբման և շարունակականության ապահովման համար։

Կազմակերպիչների հետևողական և պատասխանատու աշխատանքի շնորհիվ միջոցառումը վերածվեց ոչ միայն մշակութային տոնի, այլև համերաշխության, միասնականության եւ ապագա վերադաձի հստակ ուղերձի»։



Leave a Comment