https://arm.sputniknews.ru/20260119/azh-i-11-rd-nstashrjani-sirarat-bacumy-banavetshi-kentrvonum-44-orjaji-zekujcn-e-97878561.html
ԱԺ-ի 11-րդ նստաշրջանի «սիրառատ» բացումը․ բանավեճի կենտրոնում 44-օրյայի զեկույցն է
ԱԺ-ի 11-րդ նստաշրջանի «սիրառատ» բացումը․ բանավեճի կենտրոնում 44-օրյայի զեկույցն է
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ եթե զեկույցը ներկայացվեր, անգամ հարց ու պատասխանից պարզ կդառնար, թե ինչու է ընդդիմությունն ի սկզբանե բոյկոտել հանձնաժողովի… 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T11:20+0400
2026-01-19T11:20+0400
2026-01-19T11:20+0400
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97878134_0:0:1920:1080_1920x0_80_0_0_df9258ec69f58b2e5942d44066c01989.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ Ազգային ժողովի 8-րդ գումարման վերջին՝ 11-րդ նստաշրջանը «ջերմ» սկսվեց՝ իշխանության ու ընդդիմության՝ մեկմեկու ուղղված մեղադրանքներով և սուր խոսքերով։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն իր առաջին ելույթում բարձրացրեց 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հարցը՝ ընդգծելով, որ ըստ ԱԺ կանոնակարգի՝ քննիչ հանձնաժողովի զեկույցը համարվում է ամբողջական ու ավարտված, եթե ներկայացվում է ԱԺ, ուստի պատգամավորը պնդում է՝ թեկուզ փակ ռեժիմով, բայց այն պետք է ներկայացվեր ԱԺ պատգամավորներին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հակադարձեց՝ «լոկացիայի՞ խնդիր է»՝ առաջարկելով, որ պատգամավորները գնան և ԱԺ առաջին բաժնում ծանոթանան զեկույցին։ ԱԺ նախագահը նաև մեղադրեց ընդդիմությանը աշխատանքի չգալու և խորհրդարանի աշխատանքներին լիարժեք չմասնակցելու մեջ։ Նա հիշեցրեց՝ «Դոնթի բանաձևով» ԱԺ փոխխոսնակի, հանձնաժողովների նախագահների տեղեր ունեն, սակայն որևէ պաշտոնում ընդդիմության ներկայացուցիչ չկա։«ԱԺ նախագահն ասում է՝ գնացեք, ծանոթացեք, դա զեկույցի ներկայացման տեսակ է։ Ներկայացման ժամանակ նաև հարց ու պատասխան կա, Աշոտի՞ն հարցնեմ (Առաջին բաժնի պետ- խմբ․), հենց էդ հարց ու պատասխանի ժամանակ էլ պարզ կդառնա, թե ինչու ընդդիմությունը բոյկոտեց հանձնաժողովի աշխատանքներին մասնակցությունը, որովհետև գիտեինք՝ ինչ է լինելու, ում եք մրոտելու, ում եք լողացնելու, սպիտակացնելու և ներկայացնելու հունիսի 7-ին»,- ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։Ինչ վերաբերում է «Դոնթի բանաձևին», Խաչատրյանը համաձայնեց՝ բանաձևով ընդդիմության համար պաշտոններ են նախատեսված, միաժամանակ հիշեցրեց, թե քանի անգամ ԱԺ՝ ընդդիմությանը վերապահված փոխնախագահի թեկնածուների քվեարկությունները սաբոտաժի ենթարկվեցին։«Նշեցիք անվտանգության հարցերի հանձնաժողովը, որտեղ, այո, ընդդիմությանը վերապահված է փոխնախագահի պաշտոնը։ Քանի՞ անգամ դեմ քվեարկեցիք՝ 14։ Այո, օրենքով նախատեսված է, բայց դուք ասում եք՝ «մեր քիմքին հաճո մեկին պետք է նշանակեք»։ Դրանից հետո ԱԺ փոխնախագահին քվեարկեցիք, հեռացրեցիք պաշտոնից, հանձնաժողովի նախագահներից մեկին, բա դրանից հետո էս գրոտեսկին պե՞տք է մասնակցենք։ Իհարկե ոչ»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97878134_480:0:1920:1080_1920x0_80_0_0_eb57fce143fec1fccf2dee5ae38ae1ec.jpg.webp
աժ (ազգային ժողով), видео
աժ (ազգային ժողով), видео
Լրացվում է
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ եթե զեկույցը ներկայացվեր, անգամ հարց ու պատասխանից պարզ կդառնար, թե ինչու է ընդդիմությունն ի սկզբանե բոյկոտել հանձնաժողովի աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ Ազգային ժողովի 8-րդ գումարման վերջին՝ 11-րդ նստաշրջանը «ջերմ» սկսվեց՝ իշխանության ու ընդդիմության՝ մեկմեկու ուղղված մեղադրանքներով և սուր խոսքերով։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն իր առաջին ելույթում բարձրացրեց 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հարցը՝ ընդգծելով, որ ըստ ԱԺ կանոնակարգի՝ քննիչ հանձնաժողովի զեկույցը համարվում է ամբողջական ու ավարտված, եթե ներկայացվում է ԱԺ, ուստի պատգամավորը պնդում է՝ թեկուզ փակ ռեժիմով, բայց այն պետք է ներկայացվեր ԱԺ պատգամավորներին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հակադարձեց՝ «լոկացիայի՞ խնդիր է»՝ առաջարկելով, որ պատգամավորները գնան և ԱԺ առաջին բաժնում ծանոթանան զեկույցին։ ԱԺ նախագահը նաև մեղադրեց ընդդիմությանը աշխատանքի չգալու և խորհրդարանի աշխատանքներին լիարժեք չմասնակցելու մեջ։ Նա հիշեցրեց՝ «Դոնթի բանաձևով» ԱԺ փոխխոսնակի, հանձնաժողովների նախագահների տեղեր ունեն, սակայն որևէ պաշտոնում ընդդիմության ներկայացուցիչ չկա։
«ԱԺ նախագահն ասում է՝ գնացեք, ծանոթացեք, դա զեկույցի ներկայացման տեսակ է։ Ներկայացման ժամանակ նաև հարց ու պատասխան կա, Աշոտի՞ն հարցնեմ (Առաջին բաժնի պետ- խմբ․), հենց էդ հարց ու պատասխանի ժամանակ էլ պարզ կդառնա, թե ինչու ընդդիմությունը բոյկոտեց հանձնաժողովի աշխատանքներին մասնակցությունը, որովհետև գիտեինք՝ ինչ է լինելու, ում եք մրոտելու, ում եք լողացնելու, սպիտակացնելու և ներկայացնելու հունիսի 7-ին»,- ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է «Դոնթի բանաձևին», Խաչատրյանը համաձայնեց՝ բանաձևով ընդդիմության համար պաշտոններ են նախատեսված, միաժամանակ հիշեցրեց, թե քանի անգամ ԱԺ՝ ընդդիմությանը վերապահված փոխնախագահի թեկնածուների քվեարկությունները սաբոտաժի ենթարկվեցին։
«Նշեցիք անվտանգության հարցերի հանձնաժողովը, որտեղ, այո, ընդդիմությանը վերապահված է փոխնախագահի պաշտոնը։ Քանի՞ անգամ դեմ քվեարկեցիք՝ 14։ Այո, օրենքով նախատեսված է, բայց դուք ասում եք՝ «մեր քիմքին հաճո մեկին պետք է նշանակեք»։ Դրանից հետո ԱԺ փոխնախագահին քվեարկեցիք, հեռացրեցիք պաշտոնից, հանձնաժողովի նախագահներից մեկին, բա դրանից հետո էս գրոտեսկին պե՞տք է մասնակցենք։ Իհարկե ոչ»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։