Սիրիայում իշխանության և քրդական ուժերը համաձայնության են եկել – Armenia Today

Սիրիան և քրդական զինված ուժերը համաձայնության են եկել, որով քրդական քաղաքացիական և ռազմական կառույցները կենտրոնական կառավարության վերահսկողության տակ կանցնեն, և վերջ կտրվի մարտական գործողություններին, տեղեկացրել է BBC-ն:

Սիրիական ժողովրդավարական ուժերի ղեկավար Մազլում Աբդին հաստատել է, որ խմբավորումը համաձայնել է հեռանալ արաբական մեծամասնություն ունեցող Դեյր էզ Զորից և Ռաքքայից:

14 կետանոց համաձայնագիրը ստորագրվել է Սիրիայի նախագահի Ահմեդ ալ-Շարաայի և Աբդիի կողմից:

Leave a Comment