17 հունվարի 2026 – 12:07 AMT
PanARMENIAN.Net – Հունվարի 17-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։
Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարները ճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հայաստանի տարածքում հունվարի 17-ի ցերեկային ժամերին որոշ հատվածներում, իսկ նույն օրը երեկոյան ուշ ժամերին, ինչպես նաև հունվարի 18-20-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հունվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 17-19-ի գիշերային ժամերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևանում ևս հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում հունվարի 17-ի ցերեկը կգրանցվի -1…+1 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կլինի -1․․․-3 աստիճան։