Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը փակ է ուժեղ բքի պատճառով

Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը փակ է ուժեղ բքի պատճառով

19 հունվարի 2026 – 10:47 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը:

Հունվարի 19-ի ժամը 09:55-ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը (բուք) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք), Սպիտակի, Դիլիջանի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից Ջերմուկ և Սիսիան քաղաքներ, Նոյեմբերյան-Ջուջևան և Նորավան-Կապան ավտոճանապարհները, Տիգրանաշենի ոլորանների Երասխ-Զանգակատուն հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ալավերդի ճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։

Ստեփանավանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Մ-4 ավտոճանապարհից Հաղարծին և Պարզ լիճ հատվածները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կոտայքի մարզի, Ապարանի, Արագածի (բուք է), Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Սյունիքի (բացի Մեղրի քաղաքից), Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի և Լոռու մարզերում, Եղվարդի, Աբովյանի, Բաղրամյանի, Արթիկի և Անիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում բուք է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment