«Դանիան չի կարողացել վերացնել ռուսական սպառնալիքը Գրենլանդիայի նկատմամբ»․ Թրամփ

«Դանիան չի կարողացել վերացնել ռուսական սպառնալիքը Գրենլանդիայի նկատմամբ»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դանիայի կառավարությունը վերջին 20 տարիների ընթացքում չի կարողացել լուծել Գրենլանդիային սպառնացող խնդիրը, որը ներկայացնում է Ռուսաստանը։

«20 տարի շարունակ ՆԱՏՕ-ն Դանիային ասում էր. «Դուք պետք է վերացնեք Գրենլանդիայի նկատմամբ ռուսական սպառնալիքը»։ Ցավոք, Դանիան ոչինչ չկարողացավ անել այդ հարցում։ Հիմա ժամանակն եկել է, և դա կարվի»,- գրել է նա Truth Social-ում։

Հունվարի 17-ին Թրամփը Truth Social-ի իր գրառման մեջ հայտնել է, որ Միացյալ Նահանգները կսկսի 10% մաքսատուրքեր սահմանել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի նկատմամբ, որոնք կշարունակվեն մինչև կողմերը համաձայնության չգան Վաշինգթոնի կողմից Գրենլանդիայի «լիակատար և ամբողջական ձեռքբերման» վերաբերյալ։ Այս որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից, իսկ հունիսի 1-ին մաքսատուրքերը կաճեն մինչև 25%։

Leave a Comment