Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով 21 մարդ է զոհվել – CIVILNET

Իսպանիայի հարավում հունվարի 18-ին արագընթաց գնացքը գծերից դուրս է եկել և բախվել հանդիպակաց մեկ այլ գնացքի, որի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը, գրում է Reuters-ը։ Վթարը տեղի է ունեցել Կորդոբա նահանգի Ադամուզ քաղաքի մոտակայքում, մայրաքաղաք Մադրիդից մոտ 360 կմ (223 մղոն) հարավ։ Անդալուսիայի տարածաշրջանային կառավարության ղեկավար Խուանմա Մորենոն հունվարի 19-ին լրագրողներին հայտնել է, որ հոսպիտալացված 75 մարդկանցից 15-ը գտնվում է ծանր վիճակում։ Նա ասել է, որ զոհերի թիվը կարող է աճել։ «Վթարը շատ ուժեղ է եղել… մենք, հավանաբար, կգտնենք (ավելի) դիակներ», – ասել է Մորենոն՝ հավելելով, որ ծանր տեխնիկա կպահանջվի գնացքների կոտրված մետաղական […]

Leave a Comment