https://arm.sputniknews.ru/20260119/ispaniajum-erku-aragyntac-gnacqneri-relseric-durs-galu-hetevanqvov-21-mard-e-zvohvel-97871471.html
Իսպանիայում երկու արագընթաց գնացքների ռելսերից դուրս գալու հետևանքով 21 մարդ է զոհվել
Իսպանիայում երկու արագընթաց գնացքների ռելսերից դուրս գալու հետևանքով 21 մարդ է զոհվել
Sputnik Արմենիա
Իսպանիայի տրանսպորտի նախարարը չափազանց տարօրինակ է անվանել երկու արագընթաց գնացքների վթարը 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T09:19+0400
2026-01-19T09:19+0400
2026-01-19T09:20+0400
իսպանիա
գնացք
վթար
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97871288_0:164:2753:1713_1920x0_80_0_0_201d2fc36b9fb4a4cf06043a92658328.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Իսպանիայի Կորդովա նահանգում՝ Ադամուս բնակավայրում, երկու արագընթաց գնացքների ռելսերից դուրս գալու հետևանքով 21 մարդ է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է RTVE -ն ՝ հղում անելով իր աղբյուրներին:Վթարը տեղի է ունեցել ժամը երեկ երեկոյան 19: 40-ի (Երևանի ժամանակով՝ 22.40) սահմաններում, երբ 317 ուղևորներով գնացքը, որն ընթանում էր Մալագա-Մադրիդ երթուղով, դուրս է եկել ռելսերից, հայտնվել հարևան ճանապարհին՝ հարվածելով այնտեղով ընթացող մեկ այլ՝ Մադրիդից Հուելվա ընթացող գնացքին։Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն չափազանց տարօրինակ է անվանել երկու արագընթաց գնացքների վթարը, քանի որ այն տեղի է ունեցել երկաթուղու 2025 թ. վերանորոգված հատվածում, իսկ ռելսերից դուրս եկած գնացքը համեմատաբար նոր էր՝ մոտ չորս տարեկան։
իսպանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97871288_24:0:2753:2047_1920x0_80_0_0_1328714787ed11cdd1599cefdbad1919.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսպանիա, գնացք, վթար, զոհ
իսպանիա, գնացք, վթար, զոհ
09:19 19.01.2026 (Թարմացված է: 09:20 19.01.2026)
Բաժանորդագրվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը չափազանց տարօրինակ է անվանել երկու արագընթաց գնացքների վթարը
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Իսպանիայի Կորդովա նահանգում՝ Ադամուս բնակավայրում, երկու արագընթաց գնացքների ռելսերից դուրս գալու հետևանքով 21 մարդ է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է RTVE -ն ՝ հղում անելով իր աղբյուրներին:
Վթարը տեղի է ունեցել ժամը երեկ երեկոյան 19: 40-ի (Երևանի ժամանակով՝ 22.40) սահմաններում, երբ 317 ուղևորներով գնացքը, որն ընթանում էր Մալագա-Մադրիդ երթուղով, դուրս է եկել ռելսերից, հայտնվել հարևան ճանապարհին՝ հարվածելով այնտեղով ընթացող մեկ այլ՝ Մադրիդից Հուելվա ընթացող գնացքին։
Արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատանքը դեպքի վայրում: Տուժածների մասին տվյալները ճշտվում են։ Մադրիդի և Անդալուսիայի միջև արագընթաց գնացքների երթևեկությունը դադարեցվել է:
Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն չափազանց տարօրինակ է անվանել երկու արագընթաց գնացքների վթարը, քանի որ այն տեղի է ունեցել երկաթուղու 2025 թ. վերանորոգված հատվածում, իսկ ռելսերից դուրս եկած գնացքը համեմատաբար նոր էր՝ մոտ չորս տարեկան։