
22
Այսօր, 00:54
Մատենադարանում տեղի է ունեցել «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրության բացումը։

Ցուցադրության հայեցակարգի առանցքում գեղանկարներն են։

Մատենադարանում պահվող գեղանկարները ձևավորվել են ժամանակի ընթացքում՝ համալրվելով տարբեր աղբյուրներից։ Դրանք Մատենադարան են հասել անհատական ֆոնդերի միջոցով, նվիրատվությունների արդյունքում, ինչպես նաև վերջին տարիներին իրականացված ձեռքբերումների շնորհիվ։ Այս բազմազան ուղիները պայմանավորել են հավաքածուի ոճական և ժանրային լայն ընդգրկումը՝ արտացոլելով տարբեր ժամանակաշրջանների ու գեղարվեստական մտածողությունների շերտեր։



«Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրությունը բացահայտում է Մատենադարանի մինչ այժմ երբևէ չուսումնասիրված և չհանրայնացված կողմը՝ ներկայացնելով այն նոր, անծանոթ դիմագծով։


Ցուցադրության նյութերը ներառում են տարբեր ժամանակաշրջանների ստեղծագործություններ՝ սկսած վաղ միջնադարից մինչև 19-րդ դարի վերջը և նորագույն շրջանը։ Ներկայացված ստեղծագործությունները կրում են ազգային ոգի։

Հիմնական ուշադրությունը դարձվում է Մատենադարանի տարածքում տեղադրված հուշարձանների, քանդակների, որմնանկարների և գեղարվեստական այլ լուծումների ուսումնասիրությանը։
