Մակրոնը կոչ է արել կիրառել ԵՄ «առևտրային բազուկան»՝ ի պատասխան Թրամփի սպառնալիքներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել կիրառել ԵՄ-ի «առևտրային բազուկան»՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսային սպառնալիքներին, գրում է Le Monde-ը։

Ըստ պարբերականի, այս մեխանիզմը երբեք նախկինում չի օգտագործվել։ Մակրոնը այն անվանել է «հզոր գործիք՝ հարկադրանքի դեմ պայքարում»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներկրվող ապրանքների վրա 10% մաքսատուրքը ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ին։ Հետագայում այն կարող է աճել մինչև 25% և գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի կնքվել համաձայնագիր Գրենլանդիայի շուրջ։

Թրամփը նշել է, որ այս երկրները Գրենլանդիա են ուղևորվել «անհայտ նպատակներով»՝ դժգոհություն հայտնելով ՆԱՏՕ-ի «Արկտիկական դիմացկունություն» զորավարժություններից։ Նա պնդում է, որ Դանիայի ինքնավար տարածքը վճռորոշ նշանակություն ունի ԱՄՆ անվտանգության համար և չի բացառել դրա բռնի զավթումը։

Leave a Comment