ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել խուսափել երրորդ կողմի միջնորդությունից և վիզայի համար դիմելիս խուսափել լրացուցիչ վճարներից։
Դեսպանատանը շեշտել են, որ եթե դիմորդը հարցազրույցի օրվա ամրագրման համար օգտվել է տուրիստական գործակալի կամ աջակցման այլ ծառայություններից և դիմումում լրացվել են սխալ կամ կեղծ (օրինակ՝ հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն) տեղեկություններ, ապա դեսպանատունն իրավունք ունի չեղարկել հանդիպումը։
Դեսպանատանը նաև հիշեցրել են դիմորդներին, որ վիզայի դիմումում տրամադրված բոլոր տեղեկությունների ճշգրտությունն ու իսկությունը միայն դիմորդի պատասխանատվությունն է։
