«Ականատեսն ենք մեկ մարդու կողմից դատական իշխանության ամբողջական ուզուրպացման». Դավիթ Ղազինյան

«Ականատեսն ենք մեկ մարդու կողմից դատական իշխանության ամբողջական ուզուրպացման». Դավիթ Ղազինյան

ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը գրում է․ «Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը, ի թիվս այլ ապօրինությունների, վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման, որի պայմաններում Հայաստանի քաղաքական իշխանությունը ոտքի տակ է տալիս Սահմանադրությունն ու օրենքները, մարդկային տարրական արժեքներն ու սկզբունքները։

Փաստացի ականատեսն ենք մեկ մարդու կողմից դատական իշխանության ամբողջական ուզուրպացման և փաստացի կազմալուծման։

Ապօրինի ազատազրկված լինելով և գիտակցելով օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով արդարության և օրինականության հասնելու անհնարինությունը՝ Նարեկը դիմեց բողոքի ծայրահեղ քայլի՝ հացադուլի։

Իմ աջակցությունն եմ հայտնում Նարեկ Սամսոնյանին և հորդորում եմ դադարեցնել հացադուլը, հավաքել ուժերը և պատրաստ լինել Հայաստանում օրինականության և արդարության վերականգնման համար ակտիվ պայքարին»։

Աղբյուրը`   Դավիթ Ղազինյան

Leave a Comment